ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Լույսի ձայները»

«Լույսի ձայները»
28.11.2016 | 13:10

«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 29-ին կցուցադրվի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է: «Ֆիլմում ցանկացել եմ ցույց տալ մեր երեխաների լույսը, և թե ինչպես է այդ լույսի բարձրաճաշակ արվեստի առջև գլուխ խոնարհում եվրոպական ամենաքմահաճ հանդիսատեսը: Այս երեխաները մեր «նավթն ու գազնե են: Առհասարակ, երեխաները մեր երկրի մեծ հարստությունն են, ինչի հանդեպ պետք է չափազանց ուշադիր լինենք»,-ասում է Հրանտ Վարդանյանը:

Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչների»՝ Շվեյցարիայի 16 քաղաքներում ամռանը կայացած համերգային 25-օրյա շրջագայության մասին: Մանրամասները` մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ